ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
դեկտեմբեր 23, 2024 | 11:30

Արտոնյալ խմբերում ներառված քաղաքացիները ևս նույնականացվելու են transport.yerevan.am կայքի միջոցով. Սուրեն Գրիգորյան

MediaNews

Միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մի մաս է: Ես և մեր թիմը հավատացած ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման քաղաքացիներին իրապես որակյալ ծառայություններ մատուցել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այս համատեքստում քաղաքապետը տեղեկացրեց, որ գործարկվել է transport.yerevan.am կայքը, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու իր համար ամենամատչելի տոմսը, կարող են նաև հանրային ծառայությունների համարանիշը մուտքագրելով ստուգել՝ ներառվա՞ծ են արտոնյալ խմբում, թե՞ ոչ:

«transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։

Նյութի աղբյուր   http://medianews.site/537214/